Ադրբեջանում արգելափակել են կրիպտոարժույթի երկու բորսաների հասանելիությունը

22.02.2024 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ /
Ադրբեջանում արգելափակվել է OKX եւ ByBit կրիպտոարժույթի բորսաների հասանելիությունը։

«Օրենսդրության պահանջներին համապատասխան, OKX եւ ByBit կրիպտոարժոույթի բորսաների հասանելիությունը սահմանափակված է ազգային մակարդակով: Դրա պատճառը փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համապատասխան պահանջների խախտումն է»,- ասվում է Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

Փետրվարի 21-ից Ադրբեջանում դադարել են գործել OKX եւ ByBit կրիպտոարժույթի բորսաների կայքերը եւ բջջային հավելվածները։
Դիտում՝ 6956

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW