Ամիօ Բանկն առաջարկում է օգտվել բանկի թվային քարտից, որը կփոխի ձեր ֆինանսական առօրյան՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: Ամիօ Բանկի թվային քարտի առավելություններն են. Ժամանակի խնայում. քարտի ակնթարթային բացում եւ ակտիվացում՝ գործարքների կատարման հնարավորությամբ Քարտի հեշտ տրամադրում. Ամիօ նոր թվային քարտի տրամադրումը տեւում է մի քանի ակնթարթ ի տարբերություն ավանդական պլաստիկ քարտերի Ազատություն. գնումներ կատարելու անսահմանափակ հնարավորություններ Անվտանգություն. Ամիօ թվային քարտը պաշտպանված է անվտանգության առաջադեմ եւ բարձրակարգ համակարգերով Անհպում վճարումներ՝ Apple Pay-ի եւ Google Pay-ի միջոցով Գումարի կանխիկացում անհպում /NFC/ բանկոմատներից՝ օգտագործելով ծածկագիրը, որը կստանաք sms հաղորդագրության միջոցով քարտը բացելուց հետո. ծածկագիրը մոռանալու դեպքում այն կարող եք արագ փոխել Ամիօ Մոբայլ բանկ հավելվածում Cashback-ներ. յուրաքանչյուր գնումից բացառիկ cashback պարգեւներ՝ օգտվելով հատուկ ակցիայից, որը գործում է բոլոր Ամիօ թվային քարտապանների համար: «Այսպիսով, եթե AMIO Visa Digital քարտապան եք, ապա սուպերմարկետներում, մարկետներում եւ մթերային խանութներում գործարք իրականացնելու դեպքում կստանաք 5% cashback, իսկ եթե AMIO MasterCard Digital քարտապան եք, ապա ռեստորաններում եւ բենզա/գազալցակայաններում գործարք իրականացնելու դեպքում կստանաք եւս 5% cashback՝ ամսական մինչեւ 10,000 դրամ կամ համարժեք արտարժույթ յուրաքանչյուր օրացույցային ամսվա ընթացքում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Ակցիան կգործի մինչեւ 2024թ. մարտի 15-ը:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 9745