Ֆասթ Բանկի «Սեբաստիա» մասնաճյուղն այսուհետ իր հաճախորդներին ընդունելու է նոր, հարմարավետ ու լուսավոր սրահում։ Երեւանի Սեբաստիա 123/2 հասցեում գործող մասնաճյուղը վերաբրենդավորվել ու հանրությանը ներկայանում է նոր ոճով։ «Մեր մասնաճյուղը հաճախորդների մեծ հոսք ունի, ուրախ ենք, որ այսուհետ նրանց սպասարկելու ենք ավելի հարմարավետ սրահում։ «Սեբաստիա» մասնաճյուղն արագ եւ որակյալ սպասարկում ապահովելու համար հագեցած է արդի չափանիշներին համապատասխան բոլոր միջոցներով, ու ինչպես նախկինում, հիմա էլ սպասարկելու ենք 24/7 գրաֆիկով», - նշել է մասնաճյուղի կառավարիչ Գրիգոր Հակոբյանը։Բանկից հայտնել են, որ «Սեբաստիա» մասնաճյուղը կմատուցի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ` հաճախորդներին տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն եւ բարձրորակ սպասարկում։ Բանկի վերաբրենդավորված մասնաճյուղն ունի նաեւ ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված վճարային տերմինալի միջոցով հաճախորդները կարող են իրականացնել բանկային/քարտային հաշիվների համալրում, վարկերի մարում, կատարել կոմունալ վճարումներ, ինչպես նաեւ այլ ծառայությունների դիմաց վճարման գործարքներ։ Բանկն ակտիվորեն շարունակում է մասնաճյուղերի ցանցի ընդլայնման եւ արդեն իսկ գործարկված մասնաճյուղերի փոխակերպման գործընթացը։ Tweet Դիտում՝ 1888