Կոնվերս Բանկը հայտարարում է Neo, Ultra եւ Elite բանկային ծառայությունների փաթեթների գործարկման մասին: Այցելելով բանկի ցանկացած մասնաճյուղ՝ հաճախորդները կարող են ընտրել իրենց ֆինանսական կարիքներին առավելագույնս համապատասխանող փաթեթ, բաժանորդագրվել դրան եւ օգտվել մի քանի բանկային պրոդուկտից միասնական՝ ավելի ցածր սակագնով: «Neo, Ultra եւ Elite փաթեթների շրջանակում Կոնվերս Բանկն առաջարկում է հիմնական, կից եւ երկրորդ միջազգային վճարային քարտեր, հաշվարկային եւ կուտակային հաշիվներ, Visa վիրտուալ քարտ/քարտեր, վարկային սահմանաչափի ու անվճար կանխիկացման հնարավորություն՝ միասնական փաթեթում եւ միասնական սակագնով: Փաթեթի տրամադրման, ինչպես նաեւ տեղեկանքների, գրությունների, քարտով/երով կատարված գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրությունների համար վճարներ նախատեսված չեն»,-ասված է բանկի հաղորդագրությունում:Հիմնական, երկրորդ, կից վճարային քարտ/երի տեսակը, անվճար կանխիկացման եւ վարկավորման սահմանաչափը պայմանավորված են փաթեթի սակագնային պլանով: Պայմանավորված Neo, Ultra եւ Elite փաթեթներից յուրաքանչյուրի սակագնային պլանով՝ հաճախորդներին կառաջարկվի նաեւ արտասահմանյան ուղեւորությունների ընթացքում աջակցության ապահովագրություն՝ տարեկան 30 օր տեւողությամբ, 10% զեղչված սակագնով անհատական դեպոզիտային պահատուփի վարձակալում: Պրեմիում դասի Visa քարտապանները կկարողանան օգտվել նաեւ այդ համակարգի հատուկ առաջարկներից:Նշվում է, որ առաջիկայում բանկային ծառայությունների փաթեթների թիվը կավելանա, իսկ բաժանորդագրությունը հասանելի կդառնա նաեւ Converse Mobile հավելվածում: Այլ մանրամասների համար զանգահարել 010-511-211 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:Տեսանյութն՝ այստեղ: Tweet Դիտում՝ 1469