Գրքի տոնին ընդառաջ ԱրարատԲանկը գրքեր է նվիրում մարզային, ինչպես նաեւ «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնի եւ Գավառի բժշկական կենտրոնի գրադարաններին։ԱրարատԲանկը, կարեւորելով սոցիալական ծրագրերի ապակենտրոնացումը, գրքարշավ է մեկնարկել մարզերում՝ փետրվարի 19-ին գրքեր նվիրելով Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու մարզային գրադարաններին, ինչպես նաեւ «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնի եւ Գավառի բժշկական կենտրոնի գրադարաններին։««Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնին նվիրել ենք ոչ միայն գրքեր, այլեւ համատեղ հանդես կգանք գրքախառը նախաձեռնությամբ՝ փետրվարի 19-ից մարտի 19-ը հայտարարելով ընթերցանության ամիս, որի ընթացքին կարելի է տեղեկանալ «Լոֆթ Մեղրի» ֆեյսբուքյան էջից։ Միացել ենք նաեւ ՀՀ գրողների միության եւ Գեղարքունիքի մարզային գրադարանի նախաձեռնությանը՝ գրքեր նվիրելով Գավառի բժշկական կենտրոնի նորաստեղծ գրադարանին, որի պաշտոնական բացումը եւս փետրվարի 19-ին է նախատեսված»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ։Գրքերը բազմաժանր են՝ սկսած մանկական եւ համաշխարհային գրականությունից մինչեւ ֆինանսական եւ մասնագիտական գրականություն, ինչպես օրինակ՝ «Ինչու եւ ինչպես․ Փողը», Իսահակ Նյուտոն «Խնձորի տրամաբանությունը», «Հանճարեղ մեխանիկը․ Հենրի Ֆորդ», Ջոն Քեհո «Մտքի ուժը», «Երազներն իրականանում են․ Իլոն Մասք», Կիմ Բաքշի «Արցախի հոգեւոր գանձերը», Կարեն Օհանջ «Արամյանց», Ջոնաթան Քոնլին «Պարոն հինգ տոկոսը», Ֆիլ Նայթ «Կոշկավաճառը․ «Nike-ը ստեղծողի հուշագրությունը», Ջոշ Քաուֆման «Անհատական MBA․ հմտացիր բիզնեսի արվեստում», Օգ Մանդինո «Աշխարհի մեծագույն վաճառականը», Յուրի Ջորկաեֆ «Snake։ ֆրանսիական ֆուտբոլի օձը», Էշլի Վենս «Իլոն Մասկ», Գոռ Կարապետյան «Հաջողության թաքնված կողմը» եւ այլն։ Գրքատոնի այս նախաձեռնությունն առաջինը չէ․ 2021թ․-ին ԱրարատԲանկն իր հաճախորդներին գրքեր է նվիրել․ գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում սպասարկվելուց անմիջապես հետո հաճախորդները ընտրում էին իրենց նախընտրած գիրքը, իսկ 2023թ․-ին բանկի աջակցությամբ լույս է տեսել արգենտինահայ գրող Մագդա Թախթաճյանի «Ռոջավա» վեպը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Newmag Winter Fest-ի շրջանակում 2023թ․-ի փետրվարի 18-ին: Tweet Դիտում՝ 5216