Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է

16.02.2024 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #հիփոթեքային շուկա
Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է բացարձակ առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 21,3% մասնաբաժնով (31.12.2023 թ․):

Բանկից հայտնել են, որ 2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով` 31.12.2023-ի դրությամբ կազմելով ավելի քան 233 մլրդ դրամ:

Նույն ժամանակահատվածում Ամերիաբանկի միջոցով առաջնային շուկայից գնված բնակարանների հիփոթեքային վարկերի ավելի քան 45%-ը տրամադրվել է օնլայն: Նույն ցուցանիշը դեկտեմբերին կազմել է արդեն 51%։

Բանկից հիշեցնում են, որ Ամերիաբանկի estate.ameriabank.am հարթակը հնարավորություն է տալիս առաջնային շուկայից բնակարան գնելու ամբողջ ուղին անցնել օնլայն՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության: Ներկայում հարթակում ներկայացված է 90-ից ավելի շենք՝ ավելի քան 1650 բնակարանով ու առանձնատնով։

Մանրամասները` հոլովակում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 1987
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW