Ի՞նչ գիրք նվիրել Գրքի տոնին․ խորհուրդներ Իդրամից եւ IDBank-ից

16.02.2024 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #IDBank #գիրք
Տարվա ամենագրքառատ տոնն արդեն մոտ է․ այս օրերին քաղաքում ամենից շատ գնում եւ նվիրում են գիրք։ Գրախանութների հատուկ առաջարկները գերազանցում են ամանորյա ակցիաները, հերթերն էլ հիշեցնում են հին ու բարի օրերը, երբ մարդիկ գիրք գնելու համար հերթ էին կանգնում։

Այս տոնն ամենահարմար պահն է, երբ սիրելի մարդկանց կարելի է նվիրել այն գրքերը, որոնք երկար ժամանակ է՝ ուզում էին կարդալ։ Իդրամը փոքրիկ անակնկալ էր կազմակերպել ՀՀ ՊՆ N զորամասի համար ու նրանց գրադարանին նվիրել 100 գիրք՝ առաջնորդության, ղեկավարման հմտությունների եւ շատ այլ օգտակար թեմաներով։ Իդրամը եւ IDBank-ը ներկայացնում են խորհուրդներ, թե ինչ գիրք կարելի է նվիրել տոնի առթիվ։

Էսթես Կլարիսսա - «Գայլերի հետ վազող կանայք․ Կնոջ արքետիպն առասպելներում ու լեգենդներում»․ Յուրաքանչյուր կնոջ մեջ ապրում է հզոր ուժ, որը լցված է բնազդներով, ստեղծագործությամբ եւ մեծ գիտելիքներով: Գիրքը պատմում է կանանց բնազդային էության մասին եւ կարող է լուրջ բացահայտումների աղբյուր դառնալ ձեզ համար։

Մարի Կոնդո - «Կախարդական մաքրում․ Ձեր տունն ու կյանքը կարգի բերելու ճապոնական արվեստը»․ առաջին հայացքից պարզ կենցաղային երեւույթների մասին այս գրքում շատ բանալիներ կան թաքնված, որոնք տանում են դեպի իսկական մարդկային երջանկություն։ Գիրքը կօգնի ցանկացածին ապրել ազատ, պարզ ու երջանիկ կյանք՝ առանց ավելորդ իրերի ու մտքերի։

Ջոն Ստրելեքի - «Սրճարան աշխարհի եզրին»․ ո՞վ եմ ես, ո՞ւր եմ գնում, երջանի՞կ եմ արդյոք․ այս հարցերի պատասխանները կյանքի տարբեր շրջաններում շատերս ենք փնտրում։ Հեշտ ու արագ ընթերցվող այս գիրքը կօգնի ամբողջությամբ վերաիմաստավորել՝ կյանքում ինչն է իսկապես արժեքավոր ու կարեւոր, ազատվել վախերից ու կասկածներից եւ բացել սիրտը երջանկության համար։

Ֆրանսիսկ Միրալլես եւ Հեկտոր Գարսիա - «Իկիգայ․ Երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը»․ Ճապոնացիները կարծում են, որ յուրաքանչյուր մարդ ունի իկիգայ՝ ամեն առավոտ անկողնուց դուրս գալու պատճառ: Ոգեշնչող եւ մխիթարող այս գիրքը տալիս է կյանքը փոխող գործիքներ՝ բացահայտելու Ձեր անձնական իկիգայը: Այն կօգնի գտնել Ձեր նպատակը, բարելավել ընկերական հարաբերությունները եւ վառ պահել կյանքի նկատմամբ կիրքը։

Իհարկե, պետք չէ մոռանալ նաեւ հայ գրականության մասին՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից։ Այստեղ արդեն չենք ուզում առանձնացնել ու խորհուրդ տալ միայն մեկը, որովհետեւ ուշադրության արժանի գրքերն իսկապես շատ են։ Այնպես որ՝ կարող եք պարզապես մտնել սիրելի գրախանութ, որտեղ կա Իդրամով QR-վճարման հնարավորություն, ընտրել ցանկալի գիրքը եւ վճարել ակնթարթորեն ու անհպում՝ ձեր կողմից կրճատելով գրքի հերթը։

«Եթե չեք պլանավորել ամսվա բյուջեն ու գիրք գնելու գումար չեք առանձնացրել, ապա կարող եք հույսը դնել հին ու բարի ընկերոջ՝ Rocket Line-ի վրա, ու որոշ ժամանակով հետաձգել վճարումը՝ բաց չթողնելով գիրք նվիրելու հնարավորությունը։ Ի դեպ, գրախանութներից շատերում Rocket Line-ը հասանելի է 0%-ով։

Ու էլ ի՞նչ տոն առանց անակնկալների։ Փետրվարի 18-ին, 19-ին ու 20-ին Libruum, Manmar, Book Nook, Gamma, Pen Shop խանութներում Idram Junior հավելվածով վճարում կատարելիս կարելի է ստանալ անակնկալ նվեր Ջունիորի կողմից. կարող եք գնել նվեր ու ստանալ նվեր նաեւ ձեզ համար»,- ասված է հաղորդագրությունում։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 8250
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW