Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

16.02.2024 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնային կալանք #Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամսով տնային կալանքը։

Այս որոշումը քիչ առաջ հրապարակել է Հակակոռուպցիոն դատարանը։

Վահան Քերոբյանը դատարանի դահլիճում հայտարարել է, որ այս որոշումը բողոքարկվելու է։

Նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով։

Վահան Քերոբյանը փետրվարի 15-ին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, որը նախկին նախարարը չի ընդունում։
Դիտում՝ 2101

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW