Bank of Georgia Group-ը հաստատել է «խորացված բանակցությունները» Ամերիաբանկի հետ

15.02.2024 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /
Bank of Georgia Group-ն այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլի շահարկումները Հայաստանի առաջատար բանկի՝ Ամերիաբանկի հետ կապված հավանական գործարքի վերաբերյալ, Bank of Georgia Group-ը հաստատում է, որ գտնվում է խորացված բանակցությունների փուլում Ամերիաբանկի եւ նրա ներկայիս բաժնետերերի հետ պոտենցիալ գնման վերաբերյալ:

Այս գործարքի ֆինանսավորումը նախատեսվում է Bank of Georgia խմբի լրացուցիչ կապիտալի հաշվին՝ առանց շահաբաժինների եւ կապիտալի բաշխման վերաբերյալ ընկերության քաղաքականության փոփոխության։

Ընկերությունը բաժնետերերին կտեղեկացնի առաջընթացի մասին ըստ անհրաժեշտության: Չի կարող հստակություն լինել առ այն, որ գործարքը կստորագրվի կամ ավարտին կհասցվի ստորագրման դեպքում»:
Դիտում՝ 26723

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW