Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով կբարելավվեն սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմանները: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ 1 տարով երկարաձգվում է ծրագրի գործողության ժամկետը. շահառուները կկարողանան դիմել եւ ծրագրից օգտվել մինչեւ 2025 թ դեկտեմբերի 30-ը։Եթե շահառուների ամուսնության պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված փաստաթղթերը ներկայացվում են հյուպատոսական վավերացմամբ եւ նոտարական կարգով հաստատված հայերենով թարգմանված տարբերակով։Սահմանվում են բանկի սեփական ռեսուրսով վարկավորման պայմանները, ինչը հնարավորություն կտա այլ բանկերին եւս միանալ ծրագրին եւ սեփական ռեսուրսով իրականացնել վարկավորում։ Նշվում է, որ ծրագրի շահառուները հնարավորություն ունեն հիփոթեքային վարկավորմամբ կառուցել իրենց տունը սահմանամերձ գյուղական բնակավայրում պետության աջակցությամբ՝ 16 մլն դրամի շրջանակում։Անհրաժեշտ է ունենալ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնություն եւ ամուսնիններից առնվազն մեկն ունենա ՀՀ քաղաքացիություն։ Վերջիններս կարող են ծրագրից օգտվել, եթե ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրում, շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, նախագիծ/նախահաշիվ։Նշվել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցները նույնպես կարող են օգտվել այս ծրագրից: «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովումը կիրականացվի նույն պայմաններով, ինչ ՀՀ քաղաքացիների համար: Այսինքն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները, եթե բավարարում են ծրագրի պայմաններին, կարող են դիմել եւ մասնակցել ծրագրին»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Tweet Դիտում՝ 1983