Հունվարին 92 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված աշխատողներ

15.02.2024 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #չգրանցված աշխատող
2024 թվականի հունվարին հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձեւակերպման դեպքեր արձանագրվել են, ընդհանուր առմամբ, 92 հարկ վճարողի մոտ, տուգանքի չափը կազմել է 39.750 մլն դրամ:

Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ երեք եւ ավելի վարձու աշխատողի չձեւակերպման 12 դեպքով 12 հարկ վճարող տուգանվել է 14.750 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետեւյալ ոլորտներում․

•    կրթության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք:
•    Հանրային սննդի ոլորտում․ հանդիսությունների սրահ ունեցող 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․250 մլն դրամ տուգանք եւ հանդիսությունների սրահ չունեցող 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք:
•    Մսամթերքի առեւտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք:
•    Շահումով խաղերի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք:
•    Շինարարության ոլորտում (բացառությամբ շենքերի կառուցապատման եւ ճանապարհաշինարարության) 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 10 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․5 մլն դրամ տուգանք:
•    Տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 10 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․5 մլն դրամ տուգանք:
•    Այլ ոլորտներում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 14 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3․5 մլն դրամ տուգանք:

ՊԵԿ-ը ներկայացրել է չձեւակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 92 հարկ վճարողի ցանկը։
Դիտում՝ 1140
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW