Idram-ն ու IDBank-ն առաջարկում են տարբերակներ, թե ինչպես նշել սիրո տոները

12.02.2024 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Idram #IDBank #սիրո տոներ
Հաշված օրեր են մնացել փետրվարյան սիրո տոներին։ Անկախ նրանից՝ Տեառնընդառաջը տոնողների խմբից եք, թե Վալենտինի, պետք է նախապես մտածել, թե որտեղ եք նշելու։ Idram-ն ու IDBank-ը մի տեղում են հավաքել ամենատարբերվող ու յուրահատուկ գաղափարները, որպեսզի 2024-ի սիրո տոներն անմոռանալի դառնան։

Անկախ նրանից՝ որքան ժամանակ եք միասին, առաջին հանդիպման ու սիրո խոստովանության վայրը միշտ հաճելի հիշողություններ է արթնացնում։ Կարող եք վերադառնալ այդ վայր, իսկ եթե հնարավոր է՝ այդտեղ նաեւ յուրահատուկ ընթրիք կազմակերպել, գերազանց կստացվի․ գուցե դա զբոսավայր էր կամ տեսարժան վայրերից մեկը։ Եթե տարածքն, այնուամենայնիվ, հարմար չէ ճաշկերույթ ու ռոմանտիկ երեկո կազմակերպելու համար, ապա կարող եք պարզապես զբոսնել տարածքով՝ հիշելով երկուսիդ համար թանկ օրը։

Հաճախ թերագնահատված է զույգով սպա պրոցեդուրաների այցելելը։ Ի՞նչ կասեք․ երկուսով լիարժեք վայելել բուժական կամ լիցքաթափող մերսումը կամ այցելել որեւէ ջրային պրոցեդուրայի։

Եթե երկուսդ էլ ակտիվ հանգստի սիրահար եք, ապա հիմա ամենալավ ժամանակն է, երբ կարելի է վայելել ձմեռային սպորտաձեւերը՝ համատեղելով ժամանցն ու առողջ ապրելակերպը։ Դահուկավազք կամ սնոուբորդ լինի, թե գեղասահք՝ հրաշալի ժամանակ կանցկացնեք ձմեռվա հեքիաթային միջավայրում, դե իսկ տաք շոկոլադը միշտ կա՝ տաքանալու ու ուժերը վերականգնելու համար։

Ակտիվ ժամանցի հրաշալի տարբերակ կլինեն նաեւ խաղային սրահներն ու խաղահրապարակները՝ անթիվ ատրակցիոններով ու խաղային սարքերով։ Ո՞վ է ասել, որ խաղերը տարիքային սահմանափակում ունեն․ սիրո տոնն առօրյա հոգսերից կտրվելու ու խաղի մեջ մտնելու ամենալավ պահն է:

Եթե կոմֆորտ զոնան լքել ամենեւին չեք ցանկանում, ապա հիշեցնում ենք, որ տանը նշելու գաղափարը ոչ ոք չի չեղարկել։ Պարզապես պատվիրում եք երկուսիդ սիրելի ուտեստներն ու աղանդերը, նախընտրելի խմիչքը եւ վայելում մտերմիկ երեկոն։

Եթե բյուջե պլանավորելն, ամեն դեպքում, ոչ մի կերպ ձեր մասին չէ, բայց չեք էլ ուզում բաց թողնել սիրո տոները, ապա, ինչպես միշտ, այս անգամ եւս օգնության կհասնի Rocket Line սահմանաչափը, որով կարող եք վճարել ամենուր, ուր կա Իդրամով վճարելու հնարավորություն։ Այս ամենին գումարած՝ Rocket Line 0%-ով կարող եք վճարել ավելի քան 8000 վաճառակետերում՝ օգտվելով մի շարք ծառայություններից, խանութ-սրահներից, սննդի կետերից եւ ոչ միայն՝ վճարելով գումարը հետո՝ առանց տոկոսի։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5927
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW