ՊԵԿ-ը ներկայացնում է, թե ինչ է սոցիալական ծախսը եւ ինչպես օգտվել փոխհատուցումից
09.02.2024 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ /


Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել, եթե ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ՝ Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից կամ ուսման համար կատարել է վճարումներ Հայաստանում գործող կրթական հաստատություններում:
ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար պետք է ծառայություն մատուցողից՝ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջի հաշվարկային փաստաթուղթ (invoice)։ Իսկ ծառայություն մատուցողը պետք է դուրս գրի հաշվարկային փաստաթուղթ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգից՝ լրացնելով ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշվարկային փաստաթուղթը։
Նշվում է, որ անհրաժեշտ է ծառայություն մատուցողին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը եւ հանրային ծառայության համարանիշը։ Իսկ այն դեպքում, երբ սոցիալական ծախսը կատարվում է հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձի ընտանիքի անդամի համար, պետք է ներկայացնել ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը եւ հանրային ծառայության համարանիշը եւ ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը:
Առավել մանրամասն՝ ՊԵԿ տեսանյութում:
Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: