Բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը խթանելու համար վարկերը կսուբսիդավորվեն 12 տոկոսային կետով

08.02.2024 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինտենսիվ այգի #սուբսիդիա #վարկավորում
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կերկարացվի Հայաստանում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման եւ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի գործունեության ժամկետը:

Այսուհետ տնտեսավարողները պետական աջակցությունից օգտվելու համար կարող են դիմում ներկայացնել մինչեւ 2025 թվականի ավարտը՝ 2023 թվականի փոխարեն:

Կթույլատրվի նաեւ արտարժույթով վարկերի տրամադրումը, որը տնտեսավարողներին այլընտրանքային հնարավորություն կտա արժույթի ընտրության մասով։

Բացի այդ, առաջարկվում է հանել այգեհիմնման կամ ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրողներին տրամադրվող վարկերի արտոնյալ սուբսիդավորումը։ Միաժամանակ, բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը խթանելու համար վարկերը կսուբսիդավորվեն ավելի բարձր տոկոսադրույքով՝ 9 տոկոսային կետի փոխարեն 12 տոկոսային կետով։
Դիտում՝ 1882
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW