IDBank-ի Visa Travel քարտը ճանապարհի լավագույն ընկերն է
08.02.2024 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ /


IDBank-ի Travel քարտը ստեղծված է, որպեսզի օգնի բացահայտել աշխարհը նոր գույներով։
Բանկից հայտնել են, որ քարտի օգնությամբ կարող եք հրաժեշտ տալ ամենուր կանխիկ գումար տանելուն եւ կատարել գործարքները Travel քարտով՝ անկանխիկ ու անհպում՝ բացառելով գումար կորցնելու հավանականությունը։
«Այլեւս արտարժույթի փոխարկման մասին էլ մտածել պետք չէ, քանի որ քարտը տալիս է անհաշվելի առավելություններ. Travel քարտը հասանելի է դրամ, ԱՄՆ դոլար ու եվրո արժույթներով։ Գրեթե ցանկացած գործարք կատարելիս հնարավոր է ստանալ 0․5%-1.5% քեշբեք։
Travel քարտի հետ կարող եք չանհանգստանալ Ձեր ճամպրուկների անվտանգության մասին, քանի որ ունեք անվճար փաթեթավորման հնարավորություն Զվարթնոց օդանավակայանում։ Բացի այդ, եթե Ձեր ճամպրուկները ուշանան, կամ հետաձգվի Ձեր թռիչքը, կարող եք ստանալ փոխհատուցում մինչեւ 200$ չափով»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Պատվիրելով քարտը Idram&IDBank հավելվածի միջոցով՝ կստանաք 20% զեղչ առաջին տարվա սպասարկման վճարից, այսինքն՝ 20․000 դրամ վճարելու փոխարեն կվճարեք ընդամենը 16․000 դրամ։
Travel քարտը հնարավորություն կտա նաեւ անվճար մուտք ու ելք ունենալ ավելի քան 1200 օդանավակայանի լաունջ-սրահներ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: