Հայաստանում 12-ամսյա գնանկումը կազմել է 0․9%

07.02.2024 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #գնաճ #գնանկում
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2024թ. հունվարը 2023թ. հունվարի նկատմամբ) կազմել է 0.9%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 1.2% գնաճ:

Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 5.8% գնանկում, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.2% գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ արձանագրվել է 11.6% գնանկում, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 12.4% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.8% գնանկում, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 5.8% գնաճ:

Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ Հայաստանում գնանկումը կազմել է 8.8%, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.2%։

Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ գրանցվել է 2.1% գնանկում, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ:

Շաքարի ապրանքախմբում 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ գնանկումը կազմել է 4.1%, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.4%:

2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ մսի ապրանքախմբում գրանցվել է 1.1% գնանկում, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ։

2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում գնանկումը կազմել է 6.5%, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.4%։

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ գնանկումը կազմել է 21%, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.2%։

2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է 0.6%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 0.3% գնանկում:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ սակագներն աճել են 3.4 %-ով, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.0% -ով:

Աննա Այվազյան
Դիտում՝ 1581
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW