3 665 972 դրամ՝ Հայ Մայրերին․ փետրվարին Մի դրամի ուժը կուղղվի Ժպիտների քաղաքին
05.02.2024 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ /


IDBank-ից հայտնել են, որ «Մի դրամի ուժն» այս անգամ աջակցություն է ցուցաբերել ոչ միայն հիմնադրամին, այլեւ անմիջապես շահառուներին․ «Հայ մայրեր» հիմնադրամի 20 շահառու ստացել է 50.000-ական դրամի չափով idplus նվեր քարտ, որոնցով նրանք կկարողանան գնումներ կատարել բոլոր այն կետերում, ուր կա Idram&IDBank հավելվածով վճարման հնարավորություն, այսինքն՝ շուրջ 20․000 կետում։
Իդրամի եւ IDBank-ի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության փետրվար ամսվա «մի դրամներն» ուղղվելու են «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու նպատակով։
IDBank-ի եւ Իդրամի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ քաղցկեղ ունեցող երեխաներին աջակցությունը ընկերությունների մշտական ուշադրության կենտրոնում է:
«Քանի որ փետրվարը քաղցկեղի դեմ պայքարի ամիս է համարվում, որոշեցինք հենց հիմա եւս մեկ անգամ լինել նրանց կողքին ու եւս մեկ անգամ հիշեցնել, որ քաղցկեղը դատավճիռ չէ։ Կարեւոր է յուրաքանչյուրիս վստահությունն ու լավատեսությունը, եւ, իհարկե, գիտակցումը, որ անգամ փոքր ներդրումով կարելի է մեծ խնդիրներ լուծել։
Վճարելով Idram&IDBank հավելվածով՝ մեր օգտատերերը եւս անուղղակիորեն մասնակցում են բարի գործին եւ նպաստում, որ ամսվա վերջում ավելի մեծ գումար փոխանցվի մեր շահառուներին», - ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։
«Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Էսթեր Դեմիրճյանը նշել է, որ «չափազանց բարձր ենք գնահատում արդեն ավանդույթ դարձած համագործակցությունը IDBank-ի եւ Idram-ի հետ՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում»։
«Հազարավոր մարդկանց մասնակցությունն այս նախաձեռնությամբ վերածվում է մեծ նվիրատվության՝ աջակցելով Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին եւ երիտասարդներին։ Հենց բազմաթիվ մարդկանց մասնակցության, IDBank-ի եւ Idram-ի նման նախաձեռնությունների շնորհիվ է, որ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի հարյուրավոր շահառուները ստանում են Հայաստանում հասանելի լավագույն բուժումը՝ առանց «մի դրամ» ծախսելու։ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն անչափ շնորհակալ է IDBank-ին եւ Idram-ին՝ շարունակաբար քաղցկեղի դեմ պայքարող երեխաների եւ երիտասարդների կողքին լինելու համար», - ասել է Էսթեր Դեմիրճյանը։
«Բարի կամքի դեսպան դառնալը հեշտ է եւ ոչ մի դրամ ավելի չի պահանջում։ Պարզապես պետք է կատարել Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի եւ բանկի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն բարի գործերին»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: