2023 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4%-ով

31.01.2024 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏԱՑ #ԱՎԾ #առեւտուր
2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 9.4%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 9․5%-ով:

Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալն ավելացել է 14․8%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.1%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 0․3%-ով։

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 25.7%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 10.3%-ով:

Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.5%-ով:

Միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 14.6%-ով (պետական՝ 11.4%-ով, ոչ պետական՝ 15%-ով):

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 46%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 55.3%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 40.2%-ով:

Աննա Այվազյան                                                                              
Դիտում՝ 1683
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW