Ապրանքների բացթողումից հետո Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված մաքսային հսկողության ընթացքում հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման մի շարք դեպքեր:ՊԵԿ-ից հայտնել են, որ պակաս հաշվարկված եւ վճարված մաքսային վճարների եւ դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է 44,623,350 ՀՀ դրամ։6 դեպքով արձանագրվել է ապրանքների ոչ ճիշտ դասակարգման հատկանիշներ, որոնցով թերի վճարված /չհաշվարկված/ մաքսային վճարների գումարը կազմել է 31,348,879 ՀՀ դրամ:1 դեպքով արձանագրվել է ցածր մաքսային արժեքի հայտարարագրման դեպք, որով պետությանը պատճառված վնասը կազմել է 1,590,740 ՀՀ դրամ1 դեպքով արձանագրվել է պայմանական բացթողնված ապրանքների ոչ նպատակային օգտագործման փաստ՝ թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմել է 11,683,734 ՀՀ դրամ։9 դեպքով մաքսային մարմին ներկայացված ապրանքների հայտարարագրերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Նախնական տվյալներով թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմում է 5 մլն․ ՀՀ դրամ։ Tweet Դիտում՝ 1405