Հայաստանի 18 առեւտրային բանկից 17-ն ընդգրկվել է 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 131.23 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 61.48 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 113.5%):2023թ. չորրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել 25.72 մլրդ դրամի հարկ:Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 214.3%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 7-րդն է:Արդշինբանկը՝ 24.87 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2022թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 7.32 մլրդ դրամ): Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 239.5%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 8-րդն է:Նրան հաջորդում են Ակբա Բանկը՝ 13.25 մլրդ դրամ (17-րդ տեղ, աճ՝ 78.8%), Ինեկոբանկը՝ 9.86 մլրդ դրամ հարկերի ծավալով (24-րդ տեղ, աճ՝ 88.5%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Evocabank-ը՝ պետբյուջե վճարելով 8.01 մլրդ դրամ հարկ (29-րդ տեղ, աճ՝ 420.3%)։1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.Կոնվերս Բանկը՝ 7.74 մլրդ դրամ (33-րդ տեղ, աճ՝ 99.4%), IDBank-ը՝ 6.29 մլրդ դրամ (46-րդ տեղ, աճ՝ 145․3%),ԱրարատԲանկը՝ 5.8 մլրդ դրամ (52-րդ տեղ, աճ ՝ 132.7%),Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 5.39 մլրդ դրամ (55-րդ տեղ, աճ ՝ 139․5%),Հայէկոնոմբանկը՝ 4.55 մլրդ դրամ (70-րդ տեղ, աճ՝ 38․5%),Յունիբանկը՝ 4.07 մլրդ դրամ (76-րդ տեղ, աճ՝ 57․6%)ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 3.91 մլրդ դրամ (81-րդ տեղ, աճ՝ 12 %),Ամիօ Բանկը՝ 3.53 մլրդ դրամ (85-րդ տեղ, անկում ՝ 28.5%),Ֆասթ Բանկը՝ 3.21 մլրդ դրամ (93-րդ տեղ, աճ ՝ 142.8%),Արմսվիսբանկը՝ 3․08 մլրդ դրամ (106-րդ տեղ, անկում՝ 8.7%)Մելլաթ Բանկը՝ 1.01 մլրդ դրամ (306-րդ տեղ, աճ՝ 24․9%),Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.94 մլրդ դրամ (328-րդ տեղ, աճ՝ 17.1%)։Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 1563