«Իզի Փեյ»-ն եւ «Վարքագծային որոշումների կենտրոն»-ը, կարեւորելով ֆինանսական եւ տնտեսագիտական ոլորտների զարգացումը Հայաստանում, կնքել են փոխըմբռնման հուշագիր տնտեսագիտական միջազգային օլիմպիադայի կազմակերպման շուրջ։ Համագործակցության շրջանակում «Իզի Փեյ»-ն օլիմպիադայի հանրապետական փուլի գործընկերն է՝ տրամադրելով համաֆինանսավորում հանրապետական փուլի կազմակերպման եւ անցկացման համար։«Դառնալով օլիմպիադայի հանրապետական փուլի գործընկեր՝ «Իզի Փեյ»-ն իր աջակցությունն է հայտնում ազգային կրթական ծրագրերին եւ ֆինանսատնտեսագիտական գիտելիքների զարգացմանը Հայաստանում։ Այս համագործակցությունը ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր մաս է կազմում»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:«Վարքագծային որոշումների կենտրոն»-ի կողմից անցկացվող տնտեսագիտական օլիմպիադան բաղկացած է դպրոցական, հանրապետական եւ միջազգային փուլերից ու միտված է բարձրացնելու տնտեսագիտական գրագիտության մակարդակը Հայաստանի ավագ դպրոցներում սովորող աշակերտների շրջանում, խթանելու ֆինանսատնտեսագիտական ոլորտի նկատմամբ նրանց հետաքրքրությունը։ Օլիմպիադայի գրանցումները բաց են մինչեւ փետրվարի 15-ը։ Դպրոցների ներկայացուցիչները կարող են իրենց դպրոցը գրանցել օլիմպիադային մասնակցելու համար այստեղ: Tweet Դիտում՝ 1588