Ֆասթ Բանկի «Դավթաշեն» մասնաճյուղը վերաբրենդավորումից հետո հաճախորդներին ներկայանում է բրենդի գաղափարախոսությանը համապատասխան ոճով՝ նորարարական, հարմարավետ ու լուսավոր սրահով, սպասարկման նոր մոտեցումներով: «Նոր տարին սկսում ենք դրական փոփոխություններով ու մեր հաճախորդների համար լավ լուրերով։ «Դավթաշեն» մասնաճյուղում այսուհետ մեր հաճախորդներին սպասարկելու ենք արդեն ավելի հարմարավետ միջավայրում։ Արագ եւ որակյալ սպասարկում ապահովելու համար մեր մասնաճյուղը հագեցած է անհրաժեշտ բոլոր միջոցներով ու ինչպես նախկինում, հիմա էլ աշխատելու է 24/7 գրաֆիկով»,-ասել է մասնաճյուղի կառավարիչ Արմեն Վարդանյանը։Բանկից հայտնել են, որ Ֆասթի հաճախորդները մասնաճյուղում ժամանակակից ու ավելի հարմարավետ միջավայրում կծանոթանան բանկի կողմից առաջարկվող բոլոր պրոդուկտներին եւ կստանան անհատական խորհրդատվություն։ Մանրամասները՝ տեսանյութում։ Tweet Դիտում՝ 1705