Անապահովության գնահատման նոր համակարգ կգործի

26.01.2024 | 09:29 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայաստանում կսկսվեն Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման աշխատանքները: Այդ որոշումը կայացվել է հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի խոսքով, գործող համակարգի բանաձեւի թերությունը կայանում է նրանում, որ խոցելիության անուղղակի գնահատման հիմքով ենթադրյալ անապահովություն է չափվում եւ բանաձեւի հիմքում եկամուտների հաշվարկը երկրորդական դեր է խաղում:

«Ամենակարեւոր բանը բանաձեւի փոփոխությունն է նոր համակարգում: Նոր բանաձեւի հիմքում ընտրվել է միջոցների ստուգման հիբրիդային մեթոդը: Այս պահին ամենակարեւորը բանաձեւի տրամաբանության մեջ եկամուտների չափումը դնելն է, որպեսզի անապահովության իրական պատկերը եւ գնահատված անապահովությունը տեսանելի եւ հասկանալի լինի, չափելի լինի այն քաղաքականությունը, որ վարում է կառավարությունը»,- ասել է Աննա Ժամակոչյանը:

Ըստ նրա, որպես նոր համակարգի թիրախ վերցվում է մեկ չափահաս անդամին հավասարեցված անդամի հաշվով նվազագույն պարենային զամբյուղից ցածր ամսական եկամուտներ ունեցող ծայրահեղ աղքատ ընտանիքը:

«Այս մոդելով առաջարկվում է թիրախավորել ծայրահեղ աղքատ խմբերին եւ հասնել այն նպատակին, որ Կառավարությունն իր առջեւ դրել է, այսինքն՝ ունենալ 0 տոկոս ծայրահեղ աղքատություն»,- ասել է նախարարի տեղակալը:
Դիտում՝ 1450
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW