Երեւանի ավագանու որոշմամբ էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն: Քաղաքապետարանից հայտնել են, որ անվճար կայանելու հնարավորությունից կարող են օգտվել որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող եւ բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցները: Նշվում է, որ էլեկտրամոբիլների վարորդները քաղաքապետարան որեւէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. տվյալներն առկա են համապատասխան շտեմարաններում:Հունվարի 1-ից Երեւանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանվել են նոր դրույքաչափեր, որոնք հաշվարկվում են ըստ քաղաքի գոտիավորման:«Ա» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 300 դրամ, մեկ օրվա համար` 2 000 դրամ, մեկ շաբաթվա` 5 000 դրամ, մեկ ամսվա՝ 18 000 դրամ, իսկ մեկ տարվա` 160 000 դրամ: 27.12.2023 | 15:11 Ներկայացվել է Երեւանի տարբեր գոտիներում մեքենա կայանելու արժեքը «Բ» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 200 դրամ, մեկ օրվա համար՝ 1000 դրամ, մեկ շաբաթվա՝ 2000 դրամ, մեկ ամսվա` 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24000 դրամ: Tweet Դիտում՝ 1668