2023թ.-ին ռուսական ներդրումները Ադրբեջանում կազմել են մոտ $300 միլիոն

23.01.2024 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջան #ռուսական ներդրումներ
Ռուսական ներդրումները Ադրբեջանի տնտեսությունում 2023 թվականին կազմել են $295 միլիոն։

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այդ մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ բանակցություններ արդյունքներով։

«Ռուսաստանն այն հինգ երկրներից մեկն է, որոնք ուղղակի ներդրումների ամենամեծ ծավալն են ապահովել Ադրբեջանի տնտեսությունում»,- նշել է Օվերչուկը։

Կողմերը նշել են առեւտրի զարգացման դրական դինամիկան. Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառության աճը 2023 թվականին կազմել է 17,5%:
Դիտում՝ 4335

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW