Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույնը՝ արժանանալով «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին:«Փոփոխվող տնտեսական իրականության պայմաններում Կոնվերս Բանկի այս գլոբալ հաղթանակը վկայում է մեր թիմի կողմից առեւտրի ֆինանսավորման զարգացմանն ուղղված ջանքերի արդյունավետության մասին, ինչն անհնար է առանց միջազգային կառույցների հետ համագործակցության սերտացման եւ նոր գործընկերային հարաբերությունների հաստատման: Մենք էական քայլեր ենք ձեռնարկում նաեւ ներդնելու համար այնպիսի լուծումներ, որոնք առավելագույնս կհամապատասխանեն հաճախորդների կարիքներին, կնպաստեն բիզնեսի զարգացմանը»,- ասել է Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը: Բանկի Ֆինանսական Հաստատությունների եւ Միջազգային Բանկային Հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանն իր հերթին նշել է, որ Կոնվերս Բանկը միջազգային առեւտրի ֆինանսավորման ոլորտում իր հաճախորդներին է առաջարկում համալիր լուծումներ՝ ոչ միայն ապահովելով գործարքների ֆինանսավորման առավելագույն արդյունավետություն, այլեւ զսպելով վճարային ռիսկերը. «Ընդ որում, բանկը սերտորեն համագործակցում է հաճախորդների հետ առեւտրի ֆինանսավորման գործարքների ողջ գործընթացում՝ սկսած պայմանագրերի կնքման բանակցային փուլում խորհրդատվության մատուցումից եւ հաշվարկներից մինչեւ գործարքի ամփոփումը»: Բանկից հայտնել են, որ այսուհետ եւս հետամուտ են լինելու առեւտրի ֆինանսավորման նոր հնարավորությունների, այդ թվում՝ տեխնոլոգիական լուծումների մշակմանն ու ներդրմանը, որոնք կբավարարեն հաճախորդների դիվերսիֆիկացված պահանջարկը, ինչպես նաեւ կաջակցեն բիզնեսի աճի ռազմավարությանը ներկայիս արագ փոփոխվող տնտեսության պայմաններում:Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 8490