2023 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) ուղեւորների թվի աճը շարունակվել է։ Ընկերության մերձքաղաքային եւ միջազգային գնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 538 հազար մարդ, ինչը 7,5%-ով ավելի է 2022 թվականի ցուցանիշից:ՀԿԵ-ից հայտնել են, որ ուղեւորահոսքի աճն ապահովվել է մերձքաղաքային էլեկտրագնացքներով ներքին փոխադրումների հաշվին։ Անցյալ տարի միջազգային հաղորդակցությունում Երեւան-Բաթումի-Երեւան եւ Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղիներով փոխադրվել է 57 հազար ուղեւոր (–2%), իսկ տեղական հաղորդակցությունում ՝ 481 հազար ուղեւոր (+8,7%): Միջազգային հաղորդակցության անկումը պայմանավորված է Երեւան-Թբիլիսի ուղեւորների նվազմամբ, մինչդեռ Երեւան-Բաթումի-Երեւան երթուղում ուղեւորների թիվը աճել է 58%-ով։Նշվում է, որ մերձքաղաքային երթեւեկության ամենամեծ աճը գրանցվել է Երեւան-Երասխ-Երեւան եւ Երեւան-Արաքս-Երեւան երթուղիներով։ Անցյալ տարի երրորդ կողմի կազմակերպությունների պատվերով ՀԿԵ-ն իրականացրել է ութ զբոսաշրջային (չարթերային) չվերթ, որոնցով տեղափոխել է 5 հազար ուղեւոր:«Ուղեւորահոսքի աճը կապված է ընկերության կողմից մատուցվող ծառայությունների զարգացման եւ ուղեւորներին ավտոմոբիլային տրանսպորտից երկաթուղային տրանսպորտ ներգրավելու հետ: Օրինակ, անցյալ տարվանից մենք ներդրել ենք էլեկտրագնացքների տոմսերի վաճառքի ժամանակակից համակարգ։ Նաեւ սկսել ենք տրամադրել պահեստային խցիկի ծառայություններ, զարգացրել ենք կայարանային ծառայություններ, որոնք ուղղված են մեր հիմնական երկաթուղային կայարաններում ուղեւորների հարմարավետության բարձրացմանը», - ասել է ՀԿԵ Ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Հրանտ Միքայելյանը: Tweet Դիտում՝ 2411