Կառավարությունը «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ՍՊԸ-ին ֆինանսավորում կտրամադրի. ընկերությունն Արարատ գյուղում նախատեսում է իրականացնել պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագիր: Ըստ հիմնավորման՝ ընկերության կողմից Երասխ բնակավայրում գտնվող պողպատի գործարանի կառուցումը դադարեցվել է: Երասխում պողպատի գործարանի կառուցման նպատակով ընկերությունը կատարել է շուրջ 2 միլիարդ դրամի շինարարական ծախսեր: Առաջարկվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին, որի կառավարիչն է «Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը, տրամադրել 3,500,000,000 դրամ բյուջետային վարկ: Այն կտրամադրվի տարեկան 8% տոկոսադրույքով, 4 տարի` սկսած 3-րդ տարվանից մարման ժամկետով՝ «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ՍՊԸ-ի Արարատ բնակավայրում ծրագրի ֆինանսավորման նպատակով։ Tweet Դիտում՝ 1884