ՊԵԿ-ը՝ հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետի վերաբերյալ

10.01.2024 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հատուկ հարկում
Հատուկ հարկման համակարգերում 2024 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը 2024 թվականի փետրվարի 20-ն է:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նշված ժամկետը սահմանված է շրջանառության հարկով հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ, իսկ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածներով։

Նշվում է, որ հարկման համակարգի ընտրության հետ կապված խնդիրներից զերծ մնալու նպատակով հունվարի 1-ից հատուկ հարկման համակարգում գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող հարկ վճարողներին առաջարկվում է համապատասխան հայտարարությունը ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում` Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով:
Դիտում՝ 2422

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW