Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2023թ. դեկտեմբերը 2022թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 0.6%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.9% գնաճ:Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.8% գնանկում, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 6.6% գնանկում, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 10.6% գնաճ:Մրգի ապրանքախմբում 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 0.7%, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 5.6% գնաճ:Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 8.7% գնանկում, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ գները մնացել են անփոփոխ։Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ գնանկումը կազմել է 2.3%, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 1.7% գնաճ:Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 6.1% գնանկում, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ: 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1% գնանկում, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 0.3% գնաճ։ 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում գնանկումը կազմել է 5.6%, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4%։Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ գնանկումը կազմել է 20․6%, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 1.5%։2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է 0.1%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ սակագներն աճել են 3.0%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% -ով:Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 2061