2024-ին պետբյուջեի պակասուրդը նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ կաճի 67%-ով

04.01.2024 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պետբյուջե #պակասուրդ #ՀՆԱ
Հայաստանի կառավարությունը նախատեսում է, որ 2024 թվականին պետական բյուջեի ծախսերը կգերազանցեն եկամուտները 483 միլիարդ դրամով։

Այս մասին ասվում է ֆինանսների նախարարության հաղորդագրությունում, որտեղ ներկայացված է, թե որքան կկազմի պետական բյուջեի պակասուրդը 2024 թվականին:

Նշվում է, որ պետական բյուջեի պակասուրդը 2024 թվականին նախորդ տարվա ծրագրային ցուցանիշի նկատմամբ կաճի 67%-ով, ինչը պայմանավորված է բյուջեի կապիտալ եւ ընթացիկ ծախսերի ավելացմամբ։

«Նախատեսվում է, որ 2024-ին պետական բյուջեի պակասուրդը կկազմի երկրի ՀՆԱ-ի 4.6%-ը՝ 2023 թվականի համար պլանավորված 3.1%-ի եւ 2022-ի 2.1%-ի փոխարեն:

Պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ ցույց է տալիս, թե ինչքանով է մեծ պակասուրդի բեռը տնտեսության համար, եւ ավելի ցածր ցուցանիշը համարվում է դրական արդյունք»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:
Դիտում՝ 2009
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW