ՀՀ ԿԲ-ն վերաձեւակերպում է դրամավարկային քաղաքականության մոտեցումը

03.01.2024 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ /
# ԿԲ #դրամավարկային քաղաքականություն
2024 թվականից Հայաստանի Կենտրոնական բանկն անցնում է ռիսկերի կառավարման վրա հիմնված դրամավարկային քաղաքականության մոտեցմանը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի 2023 թ. տարեմուտի ընդունելության ժամանակ իր ելույթում ասել է, որ այդ մոտեցումն ուղղված է
«անորոշության պարագայում բարձրացնելու դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը եւ, կարելի է ասել, որ ինստիտուցիոնալ նոր մոտեցում է ավանդաբար պահպանողական համարվող այս ոլորտում»:

«Վերջինիս ներդրման աշխատանքները շուրջ երկու տարի բավականին մեծ նախապատրաստական ջանքեր են պահանջել եւ արդեն 2024 թվականի սկզբին այս մոտեցումը կներկայացվի առաջատար եւ զարգացող երկրների կենտրոնական բանկերին եւ ակադեմիական շրջանակներին: Բովանդակային առումով հիմնական փոփոխությունն այն է, որ դրամավարկային քաղաքականության որոշումները կայացնելիս Կենտրոնական բանկում առաջնորդվելու ենք տարբեր սցենարներ կառուցելով եւ դիտարկելով, այլ ոչ թե փորձելով կանխատեսել ապագան:

Կարծում ենք բոլորդ կհամաձայնեք, որ վերջին տարիների ընթացքում աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած զարգացումները անհնար կլիներ կանխատեսել, որի պարագայում գների կայունության ապահովման խնդիրը ծայրաստիճան բարդանում է: Նման անորոշության պայմաններում մենք վերաձեւակերպում ենք դրամավարկային քաղաքականության մոտեցումը՝ կանխատեսումներից անցնելով տարբեր հնարավոր սցենարներին պատրաստվելուն: Շատ տնտեսագետների գնահատմամբ սա կարեւոր նորարարություն է դրամավարկային ոլորտում եւ մենք վճռական ենք տրամադրված այս կարեւոր հանձնառությունը հաջողությամբ ավարտին հասցնելու հարցում», - ասել է Մարտին Գալստյանը:
Դիտում՝ 2669
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW