2023-ին գլոբալ գործարքների ծավալն աշխարհում նվազել է 17%-ով

29.12.2023 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Financial Times #գլոբալ գործարքներ #անկում
2023 թվականին ամբողջ աշխարհում կնքվել է մոտ $2,9 տրիլիոնի գործարք, ինչը 17%-ով պակաս է, քան 2022 թվականին։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան Forbes-ը, այդ մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով Լոնդոնի ֆոնդային բորսայի (LSE) տվյալները։

Գործարքների գլոբալ ծավալը 2013 թվականից ի վեր առաջին անգամ $3 տրիլիոնից ցածր է եղել, ընդգծում է պարբերականը։ Երկու տարի անընդմեջ հայտարարած գործարքների արժեքը 2008-2009 թվականներից ի վեր առաջին անգամ նվազում է ավելի քան 10%-ով։

Գործարքների գումարի ամենակտրուկ անկումը գրանցվել է Եվրոպայում՝ տարվա ընթացքում 28%-ով։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում դրանց ծավալը նվազել է 25%-ով։

ԱՄՆ-ն այս առումով մյուսներից ավելի քիչ է տուժել, որտեղ գործարքների գումարը նվազել է 6%-ով։ Դրան նպաստեցին երկու խոշոր էներգետիկ գործարքներ. հոկտեմբերին ExxonMobil-ը համաձայնեց գնել թերթաքարային նավթ արտադրող Pioneer Natural Resources-ը $59,5 միլիարդով, իսկ Chevron-ը համաձայնագիր կնքեց ձեռք բերելու նավթարդյունահանող Hess Corporation-ի՝ շրջանառության մեջ գտնվող բոլոր բաժնետոմսերը $53 միլիարդով:

Գործարքների գումարի նվազման արդյունքում ներդրումային բանկային ծառայությունների համար գլոբալ միջնորդավճարները տարեկան կտրվածքով նվազել են 8%-ով՝ մինչեւ $105 միլիարդ: Միաձուլումներից եւ ձեռքբերումներից միջնորդավճարները կրճատվել են 26%-ով եւ կազմել $29 միլիարդ, ինչն ամենացածր ցուցանիշն է 2016 թվականից ի վեր:

FT-ն նշում է, որ գլոբալ գործարքների աճի երկամյա ընդմիջումը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով, աշխարհաքաղաքական լարվածությամբ եւ կարգավորիչ խնդիրներով, որոնք սառեցնում են ուղղակի ներդրումների շուկան:

«Կարգավորիչ միջավայրը տարվա ընթացքում հեշտ չի եղել»,- խոստովանել է Goldman Sachs-ի գլոբալ միաձուլումների եւ ձեռքբերումների գծով ղեկավար Մարկ Սորելը: Նա նշել է, որ երբ շուկայի տրամադրությունները սկսեցին բարելավվել, «տեղի ունեցավ Մերձավոր Արեւելքը»:

Այս տարի «հաջող արդյունքներ արձանագրեցին լավագույն ակտիվներով ամենահամարձակ վաճառողները, եւ յուրաքանչյուր գործընթաց ավելի կառուցվածքային էր ու բարդ»,- ավելացրել է JPMorgan-ի՝ Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի միաձուլումների եւ ձեռքբերումների բաժնի ղեկավար Կարսթեն Վերնը:

Միաժամանակ, վերլուծաբանները կանխատեսում են, որ միաձուլումների եւ ձեռքբերումների ոլորտում ակտիվությունը կսկսվի ոչ թե 2024 թվականի սկզբին, այլ երկրորդ կիսամյակում։
Դիտում՝ 4925

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW