Փաշինյան. Բանկային համակարգի արդյունքները աննախադեպ են ՀՀ պատմության մեջ

28.12.2023 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «որ ֆինանսական, բանկային համակարգի արդյունքները աննախադեպ են Երրորդ հանրապետության պատմության մեջ»:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ եւ մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը:

«Այսօրվա դրությամբ մեր բանկային համակարգի ավանդային պորտֆելը 5 տրիլիոնի է հասնում, եւ սա շատ լուրջ ցուցանիշ է: Նաեւ տնտեսության վարկավորման բավական լուրջ ու բարձր ցուցանիշ ունենք:

Տարին աննախադեպ է նաեւ բանկային համակարգի շահույթների իմաստով: Այս տարի բանկային համակարգը շուրջ 187 միլիարդ դրամի շահույթ է գեներացրել: Այս թեմային տարբեր առիթներով անդրադառնալու պատճառներ ստեղծվում են, որովհետեւ ասվում է՝ դե ինչ կապ ունի, դա չկանխատեսված իրավիճակների արդյունք է: Հենց Կառավարության, Կենտրոնական բանկի եւ ընդհանրապես ցանկացած համակարգի խնդիրն է՝ պատրաստ լինել եւ՛ լավագույն, եւ՛ վատագույն զարգացումներին, այնտեղ, որտեղ հարվածներն անխուսափելի են, վերցնել այդ հարվածները, տանել, հաղթահարել, իսկ այնտեղ, որտեղ հնարավորություն կա, օգտագործել այն:

Ի վերջո, այդ ներհոսքը, որ եկել է Հայաստանի Հանրապետություն աշխարհի շուրջ 200 երկրից, իհարկե, շատ տեղերում է եղել, բայց հենց Հայաստանի Հանրապետությունն են ընտրել այդքան մարդիկ գործունեություն ծավալելու համար:

Կարծում եմ՝ 2022 թվականին կլանել ենք համարյա մաքսիմումն այն ծավալի, որ կարող էինք  կլանել, որովհետեւ եթե ավելի մեծ պոտենցիալ լիներ, ավելի մեծ պոտենցիալ կլանելու հնարավորություն կունենայինք: Շատ ուրախ եմ, որ Կենտրոնական բանկի մոտեցումն այն է, որ այս տարի գեներացված այդ ռեսուրսները նաեւ օգտագործվեն այդ պոտենցիալն ավելացնելու համար, որպեսզի  հաջորդ ճգնաժամի կամ մարտահրավերների եւ հնարավորությունների ալիքին ավելի շատ եւ մեծապես պատրաստ լինենք», - ասել է վարչապետը:

«Այս տարի մենք անհանգստացած էինք վարկերի սպասարկման որակով եւ ցուցանիշով, եւ ինձ համար շատ հաճելի էր տեսնել Կենտրոնական բանկի հետ քննարկման արդյունքում, որ վարկերի սպասարկման որակական ցուցանիշներով էլ մենք շատ մոտ ենք կամ առնվազն հատել ենք պատմական լավագույն միջինը, եւ սա նույնպես շատ կարեւոր ցուցանիշ է», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարեւոր է այսօր արձանագրել, որ Կառավարությունն իրոք Կենտրոնական բանկի քաղաքականությանը չի միջամտում, այսինքն՝ Կենտրոնական բանկն իր որոշումները կայացնում է ճշգրիտ Հայաստանի սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված ձեւով եւ տրամաբանությամբ, ինչը չի նշանակում, թե հաղորդակցություն չկա Կենտրոնական բանկի եւ Կառավարության միջեւ, հակառակը կլիներ ուղղակի աղետալի եւ աղետաբեր, որովհետեւ բազմաթիվ ծրագրեր ենք միասին իրականացնում», - շեշտել է վարչապետը:
Դիտում՝ 3041
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW