Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով առաջարկվում է ապահովել 2024 թ. համար ՀՀ-ին հատկացված էլեկտրաշարժիչով 7400 տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացնել մաքսատուրքի 0% դրույքաչափով։Ըստ հիմնավորման՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թ. հոկտեմբերի 26-ին կայացած նիստի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել երկու տարի ժամկետով երկարաձգել էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնությունը: 2024-2025թթ. սահմանվել է սակագնային քվոտա՝ յուրաքանչյուր տարվա համար, համապատասխանաբար, 8000 հատ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոց։ Tweet Դիտում՝ 3001