Փաշինյան. «ԵԱՏՄ-ում կուտակվել են մի շարք չլուծված խնդիրներ»

26.12.2023 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ «ԵԱՏՄ-ի ներսում կուտակվել են սկզբունքային բնույթ կրող մի շարք չլուծված խնդիրներ»։

«Տեղին եմ համարում նշել անդամ պետությունների կողմից ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության մոտեցումները, սկզբունքները և մեխանիզմները համաձայնեցնելու վերաբերյալ հիմնարար լուծումների հասնելու հասունացած անհրաժեշտությունը։

Այս համատեքստում, մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու ուղղությամբ՝ ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների առավելություններից և ներուժից օգտվելու նպատակով։

Անհրաժեշտ եմ համարում նաև էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում համագործակցության ոլորտների ընդլայնումը։

Մեկ այլ արդյունավետ գործիք կարող է հանդիսանալ ապրանքների և բեռների թվային հետագծելիության ժամանակակից համակարգերի ներդրումը, այդ թվում՝ էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը, ինչը երաշխավորում է «չորս ազատությունների» իրականացումն առանց հավելյալ խոչընդոտներ ստեղծելու՝ դրանով իսկ ԵԱՏՄ ներսում տեխնիկական հիմք ապահովելով արդյունավետ համագործակցության համար», - ասել է Փաշինյանը՝ դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից ստանձնում է նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում։
Դիտում՝ 1407
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW