Fast Shift-ի վճարումների հաշվեգրման խնդիրը կարգավորվել է
25.12.2023 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ucraft.net

Ընկերությունից հայտնել են, որ խնդիրը կարգավորվել է, եւ Fast Shift վճարային տերմինալներով կատարված գործարքների մեծ մասի գումարները դեկտեմբերի 22-ին հաշվեգրվել են օգտատերերի մուտքագրած հաշիվներին, իսկ մնացածը երկու աշխատանքային օրվա ընթացքում կմուտքագրվի հասցեագրված հաշվեհամարներին։
«Ընկերությունը գործընկեր բանկային եւ վարկային կազմակերպություններին տեղեկացրել է տեխնիկական խնդրով պայմանավորված վճարումների մասով հաճախորդների պարտավորությունները ժամկետանց չհամարելու անհրաժեշտության մասին»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:
«Ֆաստ Շիֆթ» ՍՊԸ-ը հայցում է օգտատերերի ներողամտությունը պատճառված անհանգստության համար:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: