Ապրանքաշրջանառությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ գերազանցել է $7 միլիարդը

21.12.2023 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջան #Թուրքիա #Ապրանքաշրջանառություն
Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է $7,2 մլրդ, հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը։

Ելույթ ունենալով Բաքվում ադրբեջանա-թուրքական ներդրումային ֆորումում, նա նշել է, որ 2022 թվականի հունվար-նոյեմբերի համեմատ աճը կազմել է 33%:

Ադրբեջանի արտահանումը Թուրքիա կազմել է $5,1 մլրդ դոլար (աճը՝ 52%)։

Ջաբարովը նշել է, որ 1995 թվականից ի վեր Ադրբեջանի ընդհանուր ներդրումները Թուրքիայի տնտեսության մեջ կազմել են $19,9 միլիարդ։

Ներկայում Ադրբեջանում գործում է թուրքական կապիտալով 5 հազար ընկերություն։
Դիտում՝ 6410

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW