Բիբլոս Բանկ Արմենիան տարին եզրափակում եւ Ամանորը դիմավորում է կարեւոր նվիրաբերումով։ Տոնական նվերներին հատկացված գումարն այս տարի բանկի աշխատակիցների, հաճախորդների ու գործընկերների անունից կփոխանցվի «Զինվորի Տուն» բարեգործական հասարակական կազմակերպությանը:Կատարված նվիրաբերությունը կնպաստի զինհաշմանդամների սոցիալական վերաինտեգրմանը, ինչպես նաեւ տեղահանված արցախցիների ուսմանը, վերապատրաստմանն ու աշխատանքով ապահովելուն ուղղված նախագծերին։Նվիրաբերությունը կօգնի, որպեսզի Արցախից բռնի տեղահանվածները մասնակցեն իրենց նախընտրություններին ու ներուժին համապատասխանող կրթական ծրագրերի, իսկ երկրորդ փուլով՝ մասնագիտական խորացված կրթություն ստանան ու աշխատանք գտնեն։Ինչպես հայտնել են բանկից, համագործակցության մասին պաշտոնապես հայտարարվել է դեկտեմբերի 19-ին, երբ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը եւ «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ստորագրել են հուշագիր «Զինվորի Տանը» տեղի ունեցած հատուկ միջոցառման ընթացքում։«Ուրախ ենք «Զինվորի տան» հետ կրկին համագործակցելու եւ վիրավոր զինվորներին լիարժեք կյանք վերադարձնելու կարեւոր գաղափարի շուրջ համախմբվելու համար։ Այսօր նաեւ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու, նրանց համար բարեկեցիկ միջավայր ստեղծելու ջանքերին։ Վստահ եմ՝ արդյունքը կլինի շոշափելի, եւ հուսով եմ՝ կշարունակենք հայրենիքի պաշտպանի համար արվող աշխատանքը»,- նշել է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։Ամանորյա այս նախաձեռնության շրջանակում բանկը միացել է «Զինվորի տան» «Հայաստան 301» նախագծին՝ իր համեստ ներդրումն ունենալով վիրավոր զինվորների կյանքի որակը բարելավելու գործում։ «Հայաստան 301» ծրագրի խորհրդանիշը Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է, միջոցառման ընթացքում բանկի ներկայացուցիչները հնարավորություն են ստացել տեղադրել կտավի՝ «Զինվորի տանը» տեղակայված կրկնօրինակի բեկորներ։«Բիբլոս Բանկ Արմենիան հստակ որդեգրած քաղաքականություն ունի, որն արտացոլում է վերաբերմունքը հայրենիքի պաշտպանների նկատմամբ: Բանկն առաջին անգամ չէ, որ աջակցում է Զինվորի տանը, որպեսզի կարողանանք թեթեւացնել տղաների հոգսերը, առավել որակյալ դարձնել նրանց կյանքը: Չափազանց հաճելի է տեսնել, որ Բիբլոս Բանկ Արմենիան սոցիալական մեծ պատասխանատվություն է զգում այն մարդկանց հանդեպ, որոնք վիրավորվել են հայրենիքը պաշտպանելիս: Անչափ շնորհակալ ենք եւ հուսով ենք, որ սա վարակիչ օրինակ կդառնա նաեւ շատ այլ կազմակերպությունների համար»,-նշել է «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը։ Tweet Դիտում՝ 7162