Ամիօ Բանկն առաջարկում է վայրկյանների ընթացքում VISA թվային քարտ բացել AMIO Mobile հավելվածում եւ շարունակել վճարումներ կատարել ապահով եւ ավելի հարմար տարբերակով:VISA վճարային համակարգի թվային քարտ հնարավոր է բացել AMD, USD, EUR, RUR արժույթներով եւ իրականացնել քարտային բոլոր տեսակի գործառնություններն, այդ թվում`• ինտերնետային գործարքներ թվային քարտի համարով եւ CVV կոդով,• փոխանցումներ եւ տարբեր վճարումներ AMIO Mobile թարմացված հավելվածով,• անհպում վճարումներ Apple Pay-ով կամ Google Pay-ով,• ինչպես նաեւ կանխիկացում անհպում տեխնոլոգիայով աշխատող բանկոմատներից` PIN ծածկագրի մուտքագրմամբ, որն ուղարկվում է թվային քարտը բացելուց անմիջապես հետո, SMS հաղորդագրության միջոցով:Բանկից հայտնել են, որ հատուկ AMIO VISA DIGITAL քարտապանների համար գործում է հետվճարի ծրագիր (cashback) մինչեւ 2024թ. հունվարի 31-ը:«Ակցիայի ընթացքում սուպերմարկետներում, մարկետներում եւ մթերային խանութներում վճարելով AMIO VISA թվային քարտով՝ կստանաք 5% cashback, բայց ոչ ավելի, քան 10,000 դրամ կամ համարժեք արտարժույթ յուրաքանչյուր օրացուցային ամսվա ընթացքում։ AMIO թվային քարտն աշխատում է անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաներով եւ դարձնում է հաճախորդի ֆինանսական առօրյան ավելի ապահով` բացառելով քարտի կորստի կամ վնասվելու հավանականությունը»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Ակցիայի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:Մանրամասների համար զանգահարել +374 10 59 20 20 կամ այցելել amiobank.am.Ամիօ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 12489