Ռոսատոմը կրկին կերկարաձգի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը

18.12.2023 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն («Ռոսատոմ» պետկորպորացիայի մաս) եւ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թվականը երկարաձգելու մասին պայմանագիր են կնքել։

Կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում։

«Հաշվի առնելով Ռոսատոմի եզակի փորձը Կոլայի եւ Նովովորոնեժի ԱԷԿ-երի շահագործման ժամկետի երկարաձգման գործում, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի արդիականացման առաջին փուլի աշխատանքների դրական արդյունքները, կնքված համաձայնագրի շրջանակում պետկորպորացիայի հետ համագործակցությունը թույլ կտա կայանին արդյունավետ եւ անվտանգ աշխատել մինչեւ 2036 թվականը»,- ասել է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ համալիր նախագծերի կառավարման ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

2014 թվականին Հայաստանի կառավարությունը դիմել էր «Ռոսատոմին»` ԱԷԿ-ի արդիականացման եւ շահագործման ժամկետը երկարաձգելու հարցով։

Արդիականացումը սկսվել է 2015 թվականին, աշխատանքներն ավարտվել են 2021 թվականին։ Աշխատանքների մեծ մասն իրականացվել է առանց էլեկտրակայանի աշխատանքը դադարեցնելու։ Արդիականացվել են բլոկի վթարային հովացման համակարգը, մեքենայական դահլիճը, տուրբինները, ավտոմատացված կառավարման համակարգերը, իրականացվել է ռեակտորի իրանի ջերմամշակում՝ վերականգնողական թրծում, մեծ թվով վերանորոգման աշխատանքներ։ Էներգաբլոկի հզորությունը 380-390 ՄՎտ-ից հասցվել է 440 ՄՎտ-ի։

Հայկական ԱԷԿ-ի շահագործման գործող ժամկետն ավարտվում է 2026 թվականին, համապատասխան լիցենզիան տրվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից 2021 թվականին։
Դիտում՝ 4432
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW