«Ֆասթ Շիֆթ» ընկերությունը, մշտապես ուշադրություն դարձնելով մարզերում սպորտի զարգացմանը, Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է։ Հայաստանում վճարահաշվարկային ծառայությունների պարզ, հարմարավետ, ապահով ու հասանելի մատուցմամբ առանձնացող «Ֆասթ Շիֆթ» ընկերությունը ակումբի կողքին է՝ խթանելով նաեւ երեխաների մեջ սերը դեպի ֆուտոբոլ։ ««Ֆասթ Շիֆթ» ընկերությունը կարեւորում է սպորտի զարգացումը Հայաստանի մարզերում: Հենց այդ գաղափարախոսության ներքո էլ կնքվեց մեր համագործակցությունը: Համատեղ ջանքեր ենք ներդնելու երկրպագուներին ֆուտբոլի շուրջ միավորելու եւ հաղթական ակնթարթներ պարգեւելու համար»,- ասել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը:«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամանորյա տոներին ընդառաջ անակնկալ նվերներ էր պատրաստել Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան խմբերում մարզվող երեխաների համար: Հինգից տասը տարեկան շուրջ 100 երեխա նվեր է ստացել ընկերության կողմից։ «Ուզում եմ խորհին շնորհակալություն հայտնել մեր գլխավոր հովանավորին: Շատ լավ միջոցառում է կազմակերպվել, նպատակային է: Եվ դա եւս մեկ զարկ կլինի, որպեսզի Չարենցավանում երեխաների հոսքը շատանա»,- նշել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը:Վերջին մի քանի տարիներին «Վան» ֆուտբոլային ակումբի երեխաների հաճախելիությունը հնգապատկվել է։ Ակումբի գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը վստահեցրել է՝ «Ֆասթ Շիֆթ»-«Վան» ֆուտբոլային ակումբ համագործակցության պտուղները արդեն իսկ տեսանելի են ու արդյունավետ: Tweet Դիտում՝ 1145