Արցախից տեղահանվածները կենսաթոշակ եւ նպաստ կստանան հունվարից

14.12.2023 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #կենսաթոշակ #նպաստ
Արցախից բռնի տեղահանված անձանց 2023 թ. կենսաթոշակի, նպաստների եւ պարգեւավճարի վճարումն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում:

Ըստ հիմնավորման՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակ կամ նպաստ նշանակվելու է 11.12.2023թ.-ից ներկայացրած դիմումների հիման վրա:

Կենսաթոշակները, պատվովճարները, պարգեւավճարները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, որոնք ԼՂ-ից բռնի տեղահանվածներին նշանակվելու են առաջին անգամ, ինչպես նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը 2023 թ. դեկտեմբերին ներկայացված դիմումների հիման վրա վճարվելու են 2024թ. հունվարին, այդ ժամանակ կվճարվեն նաեւ նախորդ ամիսների գումարները:
Դիտում՝ 2168

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW