Evocabank-ը 3 միլիոն դրամ է նվիրաբերել Սուրբ Ծննդյան համերգի համար

14.12.2023 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Սուրբ Ծննդյան համերգ
Evocabank-ը 3 մլն դրամ է նվիրաբերել Սուրբ Ծննդյան համերգի համար, որը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո։

2024թ․ հունվարի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգի ընթացքում կհնչեն հոգեւոր երգեր, մեծագույն կոմպոզիտորների ստեղծագործություններ, Սուրբ ծննդյան եւ ամանորյա երգեր, ինչպես նաեւ աշխարհահռչակ դասականների` Մոցարտի, Հենդելի, Շտրաուսի, Չայկովսկու հայտնի ստեղծագործությունները։

Բանկից հայտնել են, որ համերգային երեկոյին կմասնակցեն նաեւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։

«Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերում տարբեր նախաձեռնություններին կրթության, գիտության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Սա մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության անբաժանելի մասն է»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 1582
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW