«Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» խորագրով Հայաստանում առաջին ներդրումաֆինանսական համաժողովը կանցկացվի 2024 թվականի մարտի 5-ին Dvin Music Hall-ում։Համաժողովին կմասնակցի ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ, բիզնես առաջնորդներ, մասնավոր ներդրողներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։«Հայաստանում առաջին ներդրումային համաժողովին հանդիպում են գաղափարները, ի հայտ են գալիս նոր հնարավորություններ եւ ձեւավորվում ներդրումային միջավայրի ապագան: Հրավիրում ենք բոլոր հետաքրքրված կողմերին միանալ մեր համաժողովին եւ միասին ստեղծել բարենպաստ պայմաններ Հայաստանում կապիտալի շուկաների զարգացման համար»,- ասել է Freedom Broker Armenia-ի գլխավոր տնօրեն Հովակ Հովակիմյանը։Համաժողովի լիագումար նիստին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, ֆինանսների նախարարության ղեկավարները, առաջատար բանկերը, ինչպես նաեւ հայկական եւ միջազգային խոշոր ընկերությունների եւ ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ։«Համաժողովը հարթակ է կապիտալի շուկաների ոլորտի հիմնական խաղացողների եւ փորձագետների հետ փոխգործակցության, ակտիվ երկխոսության եւ մտքերի փոխանակման համար: Միջոցառումը կօգնի բացահայտել կապիտալի շուկաների ոլորտում առկա միտումներն ու ռազմավարությունները, ինչպես նաեւ ծանոթանալ նոր գործիքների եւ ներդրումային հնարավորությունների հետ»,- ասված է հաղորդագրությունում:«Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» խորագրով համաժողովը նախատեսված էր 2023 թվականի հոկտեմբերին: Այն կազմակերպում են Freedom Broker Armenia-ն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Tweet Դիտում՝ 1701