Virgin-ի եւ Salesforce-ի ղեկավարները միացել են հայ բանտարկյալներին ազատ արձակելու կոչին

12.12.2023 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Virgin #Salesforce
Ավելի քան 150 միջազգային հումանիտար եւ քաղաքական գործիչներ, գործարարներ հանդես են եկել բաց նամակով՝ կոչ անելով ազատ արձակել  հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար շարունակում են պահվել կալանքի տակ Ադրբեջանում։

Նրանց թվում են, մասնավորապես, Virgin ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Բրենսոնը, Salesforce ընկերության գործադիր տնօրեն Մարկ Բենիոֆը, ինչպես նաեւ
Իռլանդիայի եւ Կոստա Ռիկայի նախկին նախագահներ Մերի Ռոբինսոնը եւ Էռնեստո Զեդիլյոն, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Լեյմա Գբովին եւ Օսկար Արիասը:

Նամակը եւ ստորագրողների ամբողջական ցուցակը հասանելի են www.FreeArmenianPrisoners.com կայքում։

Նամակը ստորագրած ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ եւ Unilever ընկերության նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանն ասել է.

«Մենք կոչ ենք անում նախագահ Ալիեւին կատարել միջազգային իրավունքի հանդեպ իր պարտավորությունները՝ ապահովելով, որ անարդարացիորեն կալանավորված  անձինք կարողանան անվտանգ վերադառնալ իրենց տները: Լեռնային Ղարաբաղում բոլոր անձինք ունեն խաղաղ ու անվտանգ կյանքի, ներառյալ՝ ազատ եւ անարգել  տեղաշարժի եւ անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունք: Հաշվի առնելով COP29-ը հյուրընկալելու Ադրբեջանի  ներկայացրած հայտը՝  անկեղծորեն ցանկանում եմ հուսալ, որ ՄԱԿ-ը դրան համաձայնություն կտա միայն բոլոր գերիներին ազատ արձակելու դեպքում»:
Դիտում՝ 8427
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW