Հիփոթեքով բնակարան ձեռք բերած սպաները կսուբսիդավորվեն 5%-ի չափով

07.12.2023 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հիփոթեք #սպա #սուբսիդիա
Կառավարությունը հիփոթեքով բնակարան ձեռք բերած սպաներին կսուբսիդավորի 5%-ի չափով, իսկ որպես կանխավճար կտրամադրի ֆիքսված 2.5 միլիոն դրամ։

Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ 2023-ին առաջարկվել էր պետության կողմից վարկի կանխավճարը սահմանել հաստատուն թվով՝ 2,5 միլիոն դրամ՝ նախկինում վարկի 10%-ի փոխարեն:

«Դրա միջինացված արժեքը կազմում էր 2 մլն 237 հազար 800 դրամ:  Վարկի տոկոսների սուբսիդավորումը սահմանվել էր 5%՝ նախկին 3%-ի փոխարեն: Կառավարության որոշմամբ սահմանված է, որ  տարեկան 500 զինծառայող կարող է օգտվել նման հնարավորությունից, բայց այս տարի հայտ ներկայացրած 1111 զինծառայողի այդ հնարավորությունն ընձեռել ենք»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ 2020 թվականին այս ծրագրով բնակարան ձեռք է բերել 223 զինծառայող, 2021 թվականին՝ 249 զինծառայող, 2022 թվականին՝ 558 զինծառայող.
«Այս պահին ծրագրից օգտվել է շուրջ 1030 զինծառայող, որի մեջ չի մտնում 2023 թվականը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ նախկինում զինծառայողները դիմում էին նախարարություն, տեղի էր ունենում վիճակահանություն, որի շրջանակում մարդիկ ձեռք էին բերում բնակարան:

«Արդեն երկրորդ տարին է՝ վիճակահանության հատվածը չենք անում: Բյուջեով նախատեսվածից ավելի շատ մարդ է դիմում բնակարան ձեռք բերելու համար: Նայելով բյուջետային հնարավորությունները, վերաբաշխումների հնարավորությունները՝ բոլորի հայտը բավարարում ենք»,- ասել է Փաշինյանը:

Նա նաեւ նշել է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա նախորդ տարվանից ընդունված ուսանողները, կուրսանտները, որոնք «ծառայության կանցնեն Զինված ուժերում, կստանան բնակարան, այսինքն՝ ոչ թե հիփոթեկային վարկով, այլ կստանան բնակարան»:
Դիտում՝ 1921
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW