Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանն ու Իրանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել նավթամթերքների տեղափոխման խողովակատարի շինարարության վերաբերյալ, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նա նշել է, որ շինարարությունը նախատեսվում է սկսել 2009 թվականին եւ ավարտել երկու տարվա ընթացքում: “Խողովակատարի գործարկումից հետո Հայաստանը չի հրաժարվելու նավթամթերքների ներկրման այլ աղբյուրներից”,- նկատել է Արմեն Մովսիսյանը: Նախարարը նշել է, որ Հայաստանի տարածքում նավթավերամշակող գործարանի շինարարության նախագիծը մնում է ուժի մեջ, եւ ներկայումս շարունակվում են դրա տեխնիկական-տնտեսական հիմնմավորման աշխատանքները: Tweet Դիտում՝ 8456