Ֆասթ Բանկն «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է

07.12.2023 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #«Արարատ» ֆուտբոլային ակումբ
Այսուհետ Ֆասթ Բանկն «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է: Գործակցության շրջանակում բանկը կաջակցի «Արարատ» ակումբին, կլինի հայկական ֆուտբոլի կողքին՝ նպաստելով հայկական սպորտի զարգացմանը:  
 
«Բոլորս էլ գիտենք, թե «Արարատ» ակումբն իր պատմական նվաճումներով ինչ յուրահատուկ տեղ ունի հայկական սպորտում եւ հայ ֆուտբոլասերների սրտերում։ Այս տարի, երբ լրանում է «Արարատ 73»-ի հաղթանակի 50-ամյակը, այս համագործակցության մեկնարկը հիանալի առիթ է եւս մեկ անգամ մարդկանց հնարավորություն տալ վերհիշել հաղթական էմոցիաները, ինչպես նաեւ նոր ճանապարհ անցնել լեգենդար ակումբի հետ։ «Արարատը» համալրում է մեր սպորտային գործընկերների ընտանիքը՝ վերահաստատելով Ֆասթ Բանկի հանձնառությունը՝ նպաստել հայկական սպորտի զարգացմանը», - ասել է Ֆասթ Բանկի ներկայացուցիչ Դավիթ Թույսուզյանը։

Ֆասթ Բանկի եւ «Արարատ» ակումբի գործակցության մեկնարկը տրվել է բանկի «Թումանյան» մասնաճյուղում։ «Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը ակումբի ներկայիս ֆուտբոլիստների հետ շրջայց են կատարել բանկի նորարար ու ժամանակակից սրահում, ծանոթացել Հայաստանում եւ տարածաշրջանում միակ՝ ամբողջովին ավտոմատացված պահատուփերի համակարգին։

«Շատ ուրախ ենք համագործակցության համար Ֆասթ Բանկի հետ: Կարծում եմ՝ կլինի փոխշահավետ համագործակցություն, քանի որ ինչպես Ֆասթ Բանկը ձգտում է իր ոլորտում լինել լավագույնը, այնպես էլ «Արարատ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է խաղադաշտում լինել լավագույնը», - ասել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը։

Դիտում՝ 1344
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai