Արտյոմ Ղազարյանը նշանակվել է «Telcell» ընկերության գլխավոր տնօրեն
04.12.2023 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ /


Արտյոմ Ղազարյանը ծնվել է 1979 թվականին Գյումրի քաղաքում։
1997-2003թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում եւ ստացել մագիստրոսի աստիճան:
2003-2006թթ. սովորել է Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրայում՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2003-2006թթ. աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում որպես ծրագրերի բաժնի ղեկավար:
2008-2010թթ. աշխատել է «ԱրմենՏել» ընկերությունում որպես մարքեթինգի մասնագետ:
2010-2022թթ. «ԱԿԲԱ» բանկում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում` մարքեթինգի վարչության պետի:
2022թ․ սեպտեմբերին միացել է «Թել-Սել»-ի թիմին:
Արտյոմ Ղազարյանը մասնագիտական վերապատրաստումներ է անցել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Իտալիայում եւ Վրաստանում:
2023-ի ռեբրենդավորումից հետո «Թել-Սել» ընկերությունը դիրքավորվում է որպես Հայաստանի վճարահաշվարկային ազգային օպերատոր եւ համարվում է ոլորտի առաջատարներից մեկը: «Թել-Սել»-ի էկոհամակարգում առկա են ամենատարբեր պրոդուկտներ բիզնեսների ու օգտատերերի համար, որոնց թվում կարեւորագույն տեղ է զբաղեցնում Telcell Wallet-ը՝ ներկա պահին Հայաստանում ամենաշատ ներբեռնվող հավելվածներից մեկը։ Telcell Wallet-ում յուրաքանչյուրը կարող է օգտվել 600-ից ավելի ծառայությունից։ Ներկայում ընկերությունն իր էկոհամակարգում ունի ավելի քան 4500 տերմինալ եւ 4000-ից ավելի գործընկեր:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: